Լրացրեք դաշտերը և սեղմեք Հաշվել

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդայինը

Արձակուրդայինը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի, իսկ 6-օրյայի դեպքում բաժանելով 25-ի:

Ո՞ր ամիսները ներառված չեն արձակուրդային աշխատավարձի հաշվարկման մեջ

12-ամսյա հաշվարկման ժամանակահատվածում չեն ներառվում այն ամիսները, որոնց ընթացքում աշխատակիցը եղել է. • Ժամանակավոր անաշխատունակության (հիվանդության) մեջ • Արձակուրդում • Ոչ իր մեղքով կամ հարկադիր պարապուրդում • Վարժական հավաքների կամ զորավարժությունների կամ մարտական գործողություններին մասնակցելիս • Աշխատանքի ընդունման ամիսը

Ե՞րբ է վճարվում արձակուրդայինը

Արձակուրդի համար վճարումն իրականացվում է արձակուրդն սկսելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ, իսկ եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա արձակուրդը սկսելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում: (Աշխ. օրենսգիրք, հոդված 169, մաս 2):

Հարակից հաշվիչներ

Գտե՞լ եք սխալ կամ ունե՞ք հարց